20:55  ,  9 մայիսի, 2024

Միրանյանի գոլը հաղթանակ բերեց «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Նոային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Միակ գոլն արդեն 6-րդ րոպեին խփեց «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը։

«Նոան» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Արարատը» 6-րդն է՝ 41 միավոր։

Հայաստանի առաջնություն, 33-րդ տուր

«Արարատ» - «Նոա»՝ 0:1

Արթուր Միրանյան, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով