Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում Երեւանի «Փյունիկն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 3:1 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը, ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն եւ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
«Փյունիկը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-ական միավոր առաջ է «Նոայից» (32 խաղ) եւ «Արարատ-Արմենիայից» (33 խաղ)։ «Վանը» նախավերջինն է՝ 27 միավոր։
Հայաստանի առաջնություն, 33-րդ տուր
«Փյունիկ» - «Վան»՝ 3:1
Վագներ Գոնսալվեշ, 43, Միխայիլ Կովալենկո, 73, Յուսուֆ Օտուբանջո, 80 - Սանի Բուհարի, 15
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում