14:59  ,  8 մայիսի, 2024

Մարկո Ռոյսը ցանկանում է կարիերան շարունակել ՄԼՍ-ում

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ցանկանում է կարիերան շարունակել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

34-ամյա ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Բորուսիայից»։ Նա դորտմունդյան ակումբում է հանդես գալիս 2012 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ռոյսի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում