15:04  ,  19 նոյեմբերի, 2012

Թուրքիա – Ադրբեջան ռեգբիի հանդիպումը ծեծկռտուքով է ավարտվել

Ռեգբիի Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած Թուրքիա – Ադրբեջան հանդիպումն անավարտ է մնացել։

Թուրքիայի Քեմեր քաղաքում կայացած հանդիպումը դադարեցվել է 53:3 հաշվի ժամանակ։ Ադրբեջանցի ռեգբիիստները հրահրել են ծեծկռտուք, որի հետեւանքով խմբակային բախում է տեղի ունեցել երկու թիմերի միջեւ։ Բացի այդ, ադրբեջանցի մարզիկները բարձրացել են տրիբունա եւ բախվել են նաեւ թուրք երկրպագուների հետ։ Ադրբեջանի թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել, հաղորդում է թուրքական skorer.milliyet.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում