Սաուդյան Արաբիայի Զվարճանքների գլխավոր վարչության Riyadh Season ընկերությունը ռազմավարական համագործակցության պայմանագիր է ընկել խառը մենամարտերի UFC առաջնության հետ, հաղորդում է Riyadh Season-ի թվիթերյան էջը։
Սաուդյան Արաբիայի պետական հիմնադրամի միջոցներով կհովանավորվեն UFC-ի մրցաշարեր Լաս Վեգասում եւ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։
UFC-ի առաջին մրցաշարը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա հունիսի 22-ին։
Գլխավոր մենամարտը կլինի միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Ռոբերտ Ուիթաքերի (25-7) եւ դասակարգման 10-րդ համար Համզատ Չիմաեւի (13-0) միջեւ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում