23:38  ,  7 մայիսի, 2024

Նոյեր․ Ես Մադրիդում եմ առանց վախի

Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է սպասելիքների մասին։ Թիմերի առաջին հանդիպումը Մյունխենում ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Երկու թիմերի համար էլ ամեն ինչ կախված կլինի լավ մարզավիճակից։ «Ռեալի» նման թիմի հետ դիմակայությունում ամեն ինչ կախված կլինի մանրուքներից։ Երկու կողմից էլ կլինի առավելագույն կենտրոնացում։ Երկու թիմերն էլ ուժեղ են գրոհելիս։

Ես Մադրիդում եմ առանց վախի։ Մենք վստահ ենք, որ կարող ենք հասնել հաջողության։ Եթե տանը ունեինք «Ռեալին» հաղթելու հնարավորություն, ապա այստեղ էլ կունենանք»,- Նոյերի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում