21:25  ,  5 մայիսի, 2024

«Լիվերպուլն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն եւ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

«Տոտենհեմի» գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը եւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Լիվերպուլը» (36 խաղ) 78 միավորով երրորդն է, «Տոտենհեմը» (35 խաղ) 5-րդն է՝ 60 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 4:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 16, Էնդրյու Ռոբերտսոն, 45, Կոդի Գակպո, 50, Հարվի Էլիոթ, 59 - Ռիշարլիսոն, 73, Սոն Հին Մին, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում