19:35  ,  5 մայիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ Երեւանում. «Բենֆիկան» հաղթեց «Սպորտինգին» եւ դարձավ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի երրորդ տեղի համար պայքարում պորտուգալական «Բենֆիկան» 6:3 հաշվով հաղթեց «Սպորտինգին» եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Խաղն ավարտվեց հիմնական ժամանակում:

«Բենֆիկայի» առաջին գոլի հեղինակը 10 համարի խաղացող Արթուրը: Երկրորդ գոլը  խփեց 20 համարի խաղացող Դե Սոուզան:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Սպորտինգի» 92 համարի խաղացող Հենրիկե Ռաֆանին գրավեց «Բենֆիկայի» դարպասը: Մրցակիցները գնացին ընդմիջման 2:1 հաշվով, «Բենֆիկայի» առավելությամբ»:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց «Սպորտինգի» երկրորդ գոլով, որի հեղինակը 33 համարի խաղացող Տաինան էր: Վայրկյաններ անց «Բենֆիկան» պատասխան հարվածով կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Հիգոր դե Սոուզան: Պորտուգալական ակումբի խաղացող Սոուզան խփեց նաեւ 4-րդ գոլը:

«Բենֆիկայի» 5-րդ գոլի հեղինակ դարձավ 19 համարի խաղացող Լուսիուն, որին անմիջապես հաջորդեց «Սպորտինգի» պատասխանը 6-րդ համարի խաղացող Զիքիի կողմից: Հաշիվը դարձավ 5:3 «Բենֆիկայի» առավելությամբ:

Վերջին րոպեին «Բենֆիկայի» խաղացող Լուսիուն դուբլ ձեւակերպեց՝ հաշիվը դարձնելով 6:3:

Կիսաեզրափակիչներում «Սպորտինգը» 4:5 հաշվով պարտվել էր իսպանական «Բարսելոնային», իսկ «Բենֆիկան» հետխաղային 6-մետրանոց հարվածաշարում 3:4 հաշվով՝ իսպանական «Պալմային»:

Մարզահամերգային համալիրում Չեմպիոնների Լիգայի երրորդ տեղի «Բենֆիկա» - «Սպորտինգ» հանդիպման ընթացքում ընդմիջումներում դահլիճում հնչում էր հայկական երաժշտություն՝ զուռնա-դհոլ կենդանի նվագակցությամբ:

Ժամը 20:00-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Տիտղոսի համար կպայքարեն իսպանական «Պալման» եւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում