17:48  ,  5 մայիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ Երեւանում․ Երրորդ տեղի համար պայքարում են «Սպորտինգը» եւ «Բենֆիկան» (ֆոտո, վիդեո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի երրորդ տեղի հանդիպումը, որտեղ մրցում են պորտուգալական «Սպորտինգը» եւ «Բենֆիկան»: 

Կիսաեզրափակիչներում «Սպորտինգը» 4:5 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային», իսկ «Բենֆիկան» հետխաղային 6-մետրանոց հարվածաշարում 3:4 հաշվով պարտվել էր իսպանական «Պալմային»:

Երեկոյան 20:00-ին կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ տիտղոսի համար կպայքարեն իսպանական «Պալման» եւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում