17:15  ,  5 մայիսի, 2024

Չավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Ժիրոնայից» կրած 2:4 հաշվով պարտությունն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում։

«Պետք է ավելի լավ պայքարել եւ ավելի վստահ գործել։ Կարծում եմ՝ պետք է այդ համադրությունը։ Մենք հրաշալի աշխատեցինք, բայց արդյունքը դա չի ապացուցում։ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»։

Մենք շատ հեշտ հասնում ենք մրցակցի տուգանային հրապարակ, սակայն հետո ճիշտ որոշումներ չենք ընդունում։ Նաեւ թույլ ենք տալիս սխալներ, որոնք այս մակարդակում անհնար են։ Շատ հիասթափված եմ։ Հասկանում եմ երկրպագուների զայրույթը, քանի որ մարզիչ դառնալուց առաջ եղել եմ ակումբի խաղացող եւ երկրպագու»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ժիրոնան» 74 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ ապահովելով տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Չեմպիոնի տիտղոսն առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովեց «Ռեալը»՝ 87 միավոր։ «Բարսելոնան» երրորդն է՝ 73 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում