16:10  ,  5 մայիսի, 2024

Անչելոտին գերազանցեց Զիդանին «Ռեալում» նվաճած տիտղոսների քանակով

Իտալացի Կառլո Անչելոտին գերազանցեց ֆրանսիացի Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նվաճած տիտղոսների քանակով։

Արքայական թիմն Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովեց չեմպիոնի տիտղոսը։ Անչելոտին 12-րդ տիտղոսն է նվաճել «Ռեալում»։ Նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի գավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն։

Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նվաճել է 11 տիտղոս։

Ռեկորդակիրը Միգել Մունյոսն է՝ 14 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում