10:21  ,  5 մայիսի, 2024

Սաուլ Ալվարեսը պաշտպանեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը պաշտպանեց գոտիները։ Լաս Վեգասում նա մենամարտեց մեքսիկացի Խայմե Մունգիայի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։

12 ռաունդում Սաուլ Ալվարեսն առավելության հասավ 117-110, 116-111, 115-112 հաշվով։

Սաուլ Ալվարեսը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիղտոսները IBF (4-րդ պաշտպանություն), WBC (7-րդ պաշտպանություն), WBA Super (7-րդ պաշտպանություն), WBO (5-րդ պաշտպանություն), The Ring (3-րդ պաշտպանություն) վարկածներով։

Սաուլ Ալվարեսը պրոֆեսիոնալ կարիերայում տարել է 60 հաղթանակ (39 նոկաուտ), կրել է 2 պարտություն, ունեցել է նաեւ 2 ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում