16:12  ,  3 մայիսի, 2024

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչման թեկնածու

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակի 11 հավակնորդների, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանը։

Վիլմար Բարիոս, Վենդել, Կլաուդինյո (բոլորը՝ «Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Դանիլ Պրուցեւ («Սպարտակ»), Դիեգո Լակսալտ, Լուիս Չավես  («Դինամո»), Դանիլ Գլեբով («Ռոստով»), Լուկաս Վերա («Օրենբուրգ»), Իրակլի Կվեկվեսկիրի («Ֆակել»), Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»)։

Երկրպագուների մասնակցությամբ քվեարկությունը կտեւի մինչեւ մայիսի 13-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print