20:33  ,  27 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը, «Նյուքասլը» խնդիրներ չունեցավ՝ 5:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Բարնլիի» հետ եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

34 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդն է եւ 1 միավոր է առաջ 7-րդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդից», որը 5:1 հաշվով պարտության մատնեց վերջին տեղում գտնվող «Շեֆիլդ Յունայթեդին»։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 1:1 (տեսանյութ)

Անտոնի, 79 - Զեկի Ամդունի, 87, 11

«Նյուքասլ Յունայթեդ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 26, 61, 11մ, Բրունո Գիմարայնս, 54, Բեն Օսբորն, 65, ինքնագոլ, Կալում Ուիլսոն, 72 - Անել Ահմեդհոջիչ, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում