20:50  ,  25 ապրիլի, 2024

ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ։

48 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մենամարտեց սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Ավելի վաղ բրոնզե մեդալն էին նվաճել կանանց Հայաստանի հավաքականի անդամներ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը

Ապրիլի 25-ին կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան նաեւ Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում