Հունգարիայի նորընծա չեմպիոն «Ֆերենցվարոշը» դուրս է եկել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Նիրեգհազայի» հետ կիսաեզրափակիչում «Ֆերենցվարոշն» առավելության է հասել 2:1 հաշվով։
Հյուրերի հաղթական գոլը 89-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին։
«Ֆերենցվարոշը» եզրափակիչում կմրցի «Պակսի» հետ։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում