15:28  ,  25 ապրիլի, 2024

Կուրտուան հաջորդ շաբաթ կկարողանա վերադառնալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան վերականգնվել է վնասվածքից հետո եւ հաջորդ շաբաթ կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

Այդ մասին հայտնել է Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, փոխանցում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալը» ապրիլի 26-ին կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ, իսկ հաջորդ տուրում մայիսի 4-ին կխաղա «Կադիսի» հետ։

Տիբո Կուրտուան աջ ծնկի մենիսկի վնասվածքից հետո հաջողությամբ վիրահատվել էր անցած ամիս։

Կուրտուան ձախ ծնկի վնասվածք էր ստացել անցած տարվա օգոստոսին եւ մոտ էր խաղադաշտ վերադառնալուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում