14:20  ,  25 ապրիլի, 2024

Մակրոնը ֆուտբոլ է խաղացել լեգենդար խաղացողների հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին մասնակցել է բարեգործական ֆուտբոլային հանդիպման, հաղորդում է BFM TV-ն։

Մակրոնի հետ խաղադաշտ են դուրս եկել լեգենդար ֆուտբոլիստներ Դիդիե Դրոգբան, Դիդիե Դեշամը, Լորան Բլանը, Կրիստիան Կարամբյոն, Իենս Լեմանը, Էդեն Ազարը, Էմանուել Ադեբայորը, Սամուել Էտո’Օ-ն, այլ խաղացողներ։

Մակրոնը խաղացել է 90 րոպե, արդյունավետ է իրացրել 11-մետրանոց։ Նրա թիմը հաղթել է 5:3 հաշվով բժշկական աշխատակիցների  թիմին, որի մարզիչը եղել է Արսեն Վենգերը։

Հանգանակած գումարը կփոխանցվի Բրիժիտ Մակրոնի բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է մանկական հիվանդանոցների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English