13:56  ,  25 ապրիլի, 2024

Պրեմիեր լիգա․ «Շեֆիլդ Յունայթեդի» հակառեկորդը

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» 2:4 հաշվով պարտվելու հետեւանքով «Շեֆիլդ Յունայթեդը» Պրեմիեր լիգայի հակառեկորդ է գրանցել բաց թողած գոլերի քանակով, հաղորդում է Opta-ն։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շեֆիլդ Յունայթեդը» 34 խաղում բաց է թողել 92 գոլ։

38 հանդիպումներով մրցաշրջանի նախորդ հակառեկորդը 2007-2008 թվականներին գրանցել էր «Դերբի Քաունթին»՝ 89 գոլ։

Անգլիայի առաջնության 42 հանդիպումներով մրցաշրջանի հակառեկորդը 1993-1994 թվականներին գրանցել է «Սուինդոն Թաունը» ՝ 100 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում