01:01  ,  24 ապրիլի, 2024

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» եզրափակիչում է (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հռոմի «Լացիոյի» դեմ պատասխան խաղում «Յուվենտուսը» պարտվեց 1:2 հաշվով, սակայն շարունակում է պայքարը սեփական խաղադաշտում տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Պատասխան խաղում «Լացիոյից» դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։ «Յուվենտուսից» վճռական գոլի հեղինակը լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն է։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 24-ին պատասխան խաղում կվիճարկեն «Ատալանտան» ու «Ֆիորենտինան», որոնց առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինան»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 2:1, (առաջին խաղ՝ 0:2)

Վալենտին Կաստելյանոս, 12, 49 - Արկադիուշ Միլիկ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով