00:53  ,  22 ապրիլի, 2024

ՊՍԺ-ն պարտության մատնեց «Լիոնին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիոնի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Լիոնի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։ 6-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։ ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից»։ «Լիոնը» 8-րդն է՝ 41 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 4:1 (տեսանյութ)

Նեմանյա Մատիչ, 3, ինքնագոլ, Լուկաս Բերալդո, 6, Գոնսալու Ռամուշ, 33, 42 - Էռնեստ Նուամա, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով