00:53 22 ապրիլի, 2024Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիոնի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Լիոնի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։ 6-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։ ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից»։ «Լիոնը» 8-րդն է՝ 41 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»՝ 4:1 (տեսանյութ)
Նեմանյա Մատիչ, 3, ինքնագոլ, Լուկաս Բերալդո, 6, Գոնսալու Ռամուշ, 33, 42 - Էռնեստ Նուամա, 37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.