18:09  ,  21 ապրիլի, 2024

«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Արարատ-Արմենիային»։

Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2: 

«Փյունիկից» աչքի ընկան բրազիլացի պաշտպան Խամես Սանտոսն ու բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան: «Արարատ-Արմենիայից» մրցակցի դարպասը գրավեցին նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Իենեն եւ գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան:

«Փյունիկը» 64 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Նոայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Արարատ-Արմենիան» երրորդն է՝ 62 միավոր։

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2:2

Խամես Սանտոս, 23, Լուկաս Վիլելա, 59, 11մ - Տենտոն Իենե, 16, Մոհամեդ Յատարա, 82, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով