21:03  ,  19 ապրիլի, 2024

«Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ առաջատարն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Նոան» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ հաղթեց նվազագույն հաշվով։

32-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը։

«Նոան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 24 միավոր։

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Նոա» - ԲԿՄԱ՝ 1:0

Պաբլո Սանթոս, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով