13:00  ,  18 նոյեմբերի, 2012

Արտյոմ Բաղդասարյանը` բրոնզե մեդալակիր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Բաղդասարյանը չորս հաղթանակի եւ մեկ պարտության արդյունքում գրավեց 3-րդ տեղը` դառնալով Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր:

Առաջին գոտեմարտում Արտյոմ Բաղդասարյանը իպոնով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Տուրալ Սաֆգուլիեվին, որից հետո հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, համառ պայքարում` լրացուցիչ ժամանակում, երրորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ստանիսլավ Սեմյոնովին, որից հետո հաջորդաբար հաղթեց սլովենացի եւ գերմանացի ձյուդոիստների եւ նվաճեց բրոնզե մեդալը 81կգ քաշային կարգում:

Մրցումների երկրորդ օրվա հաշվարկով տղաների պայքարում ընդհանուր հաշվով Հայաստանը 4 մասնակցով 5-րդ տեղում է, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի եւ Իտալիայի թիմերից հետո: Առաջնության վերջին օրը Հայաստանը ներկայացուցիչ չունի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում