21:39  ,  17 ապրիլի, 2024

WTA-250. Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի Ռուան քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւայի հետ, որը հաղթեց 7:5, 6:4 հաշվով։

Միրա Անդրեեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի եւ աշխարհի 78-րդ ռակետ, իտալացի Մարտինա Տրեւիզանի մրցախաղի հաղթողը։

Ռուանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում