17:04  ,  16 ապրիլի, 2024

Խաչանովն ու Ալկարասը չեն մասնակցի Բարսելոնայի ATP-500 մրցաշարին

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չեն մասնակցի Բարսելոնայի ATP-500 մրցաշարին։ Նրանք պետք է մեկնարկեին երկրորդ շրջանից։

Անցած շաբաթ Կարեն Խաչանովը մասնակցել էր Մոնտե Կառլոյի «Մասթերսին»։ Քառորդ եզրափակիչում նա պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին, որը երրորդ անգամ նվաճեց այդ մրցաշարի տիտղոսը։

Սպասվում է, որ Խաչանովն ու Ալկարասը կմասնակցեն ապրիլի 24-ից մայիսի 5-ը Մադրիդում անցկացվելիք «Մասթերսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով