21:32  ,  14 ապրիլի, 2024

«Արսենալը» պարտվեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Աստոն Վիլային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին եւ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։

32 խաղից հետո «Արսենալը» 71 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 2 միավոր։ 71 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը»։ «Աստոն Վիլան» չորրորդն է՝ 63 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 0:2 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 84, Օլի Ուոթքինս, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում