19:56  ,  14 ապրիլի, 2024

Ստեֆանոս Ցիցիպասը՝ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը նվաճեց Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում հույն թենիսիստը  6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Ստեֆանոս Ցիցիպասն այս մրցաշարում հաղթել է նաեւ 2021 եւ 2022 թվականներին։

Այս հաղթանակի շնորհիվ Ստեֆանոս Ցիցիպասը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կբարձրանա 6-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով