Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բորնմուտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Մանչեսթերյան թիմը երկու անգամ հետապնդողի դերում էր եւ պարտությունից խուսափեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ։
32 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով 7-րդն է։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդը»։ «Բորնմուտը» 12-րդն է՝ 42 միավոր։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Բորնմուտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)
Դոմինիկ Սոլանկե, 16, Ջասթին Կլույվերտ, 36 - Բրունու Ֆերնանդեշ, 31, 65, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում