17:25  ,  13 ապրիլի, 2024

«Նյուքասլը» պարտության մատնեց «Տոտենհեմին»՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։

Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը եւ շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերը։

32 խաղից հետո «Տոտենհեմը» 60 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը» հետ է 10 միավոր եւ 6-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 4:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 30, 51, Էնթոնի Գորդոն, 32, Ֆաբիան Շեր, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում