18:27  ,  11 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ցիցիպասը պարտության մատնեց Զվերեւին եւ կմրցի Խաչանովի հետ

Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը 7:5, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 8 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որը երրորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով