Մոսկվայի «Դինամոյի» դարպասպահ Անտոն Շունինը տեղափոխվել է հիվանդանոց: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Դինամո» - «Զենիթ» խաղի առաջին խաղակեսի վերջնամասում պետերբուրգցի երկրպագուների նետած ճայթրուկը վնասել էր Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անտոն Շունինին:
«Վնասվել է Անտոնի աչքը: Նրա մի աչքը լավ չի տեսնում: Վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա բուժզննում անցնելուց հետո»,- «Դինամոյի» բժշկի խոսքը փոխանցում է ակումբի Twitter-ի էջը:
Հիշեցնենք, որ «Դինամո» - «Զենիթ» խաղն անավարտ էր մնացել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի