17:50  ,  9 ապրիլի, 2024

Ջոկովիչ․ Այն, որ Սիները կդառնա առաջին ռակետ՝ մի քանի շաբաթվա հարց է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կասկած չունի, որ իտալացի Յանիկ Սիները կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ Սիներն այժմ երկրորդն է։

«Այն, որ Սիները կդառնա առաջին ռակետ՝ մի քանի շաբաթվա հարց է։ Այս տարի ես չեմ պատրաստվում մասնակցել շատ մրցաշարերի եւ մտածել վարկանիշային միավորների մասին։

Իմ առաջնահերթությունը «Ռոլան Գարոսն» է, «Ուիմբլդոնը», Օլիմպիական խաղերը եւ US Open-ը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է La Repubblica-ն։

Ջոկովիչն ու Սիները կմասնակցեն այժմ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարին, որը կավարտվի ապրիլի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով