17:50 9 ապրիլի, 2024Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կասկած չունի, որ իտալացի Յանիկ Սիները կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ Սիներն այժմ երկրորդն է։
«Այն, որ Սիները կդառնա առաջին ռակետ՝ մի քանի շաբաթվա հարց է։ Այս տարի ես չեմ պատրաստվում մասնակցել շատ մրցաշարերի եւ մտածել վարկանիշային միավորների մասին։
Իմ առաջնահերթությունը «Ռոլան Գարոսն» է, «Ուիմբլդոնը», Օլիմպիական խաղերը եւ US Open-ը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է La Repubblica-ն։
Ջոկովիչն ու Սիները կմասնակցեն այժմ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարին, որը կավարտվի ապրիլի 14-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.