20:26  ,  7 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Լիվերպուլի» հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Այնուհետեւ աչքի ընկան «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն։ «Լիվերպուլին» պարտությունից փրկեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը 11-մետրանոցից։

31 խաղից հետո «Լիվերպուլը» 71 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Արսենալը»։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 70 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 49 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 50, Կոբի Մայնու, 67 - Լուիս Դիաս, 23, Մոհամեդ Սալահ, 84, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում