18:00  ,  6 ապրիլի, 2024

«Վանը» խուսափեց պարտությունից ավելացված ժամանակում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 2:2:

ԲԿՄԱ-ից աչքի ընկան 20-ամյա կիսապաշտպան Արայիկ Էլոյանը եւ 22-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը։

Ավելացված ժամանակում «Վանից» մրցակցի դարպասը գրավեցին նիգերիացի կիսապաշտպաններ Մեթյու Գբոմադուն եւ Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

 «Վանը» 25 միավորով 8-րդն է, ԲԿՄԱ-ն 9-րդ տեղում է՝ 24 միավոր։

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Վան» - ԲԿՄԱ՝ 2:2

Մեթյու Գբոմադու, 90+7, Քրիստոֆեր Բոնիֆեյս, 90+9, 11մ - Արայիկ Էլոյան, 26, Գրենիկ Պետրոսյան, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում