00:33  ,  6 ապրիլի, 2024

«Արարատի» պատանեկան թիմը Աթենքում կմասնակցի Elite Neon Cup-ին

Երևանի «Արարատի» մինչև 16 տարեկանների թիմը ապրիլի 30-ից մայիսի 2-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կմասնակցի Elite Neon Cup մրցաշարին, որին կմասնացեն 32 թիմեր եվրոպական տարբեր երկրներից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ պատանիներն իրենց փորձը կհարստացնեն այնպիսի ակադեմիաների թիմերի դեմ խաղերում, ինչպիսիք են անգլիական «Ասթոն Վիլան», հունական «Օլիմպիակոսը», հոլանդական «Տվենտե»/«Հերակլեսը», անգլիական «Էքսեթեր Սիթին» և այլն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով