00:38  ,  3 ապրիլի, 2024

Ֆրանսիայի գավաթ․ «Լիոնը» եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լիոնը» սեփական խաղադաշտում մրցեց «Վալանսիենի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։ Աչքի ընկավ նաեւ նիգերիացի կիսապաշտպան Գիֆտ Օրբանը։

«Լիոնը» դուրս եկավ եզրափակիչ։

Մյուս ուղեգիրը ապրիլի 3-ին կվիճարկեն ՊՍԺ-ն ու «Ռենը»։

Ֆրանսիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Լիոն» - «Վալանսիեն»՝ 3:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազետ, 51, 11 մ, 57, Գիֆտ Օրբան, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում