19:05  ,  31 մարտի, 2024

«Շիրակը» պարտվեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց Երեւանի «Արարատ-Արմենիային», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հյուրերը միակ գոլը խփեցին ավելացված 8-րդ րոպեին։ Աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ալեմաոն։

«Արարատ-Արմենիան» 52 միավորով երրորդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 22 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում