11:04  ,  30 մարտի, 2024

«Մասթերս»․ Եզրափակիչում՝ Սիներ vs Դիմիտրով

Աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 12-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը կվիճարկեն Մայամիի «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիները 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Գրիգոր Դիմիտրովը 6:4, 6:7 (4:7), 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ։

Եզրափակիչը տեղի կունենա մարտի 31-ին։ Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով