23:47  ,  28 մարտի, 2024

«Մասթերս»․ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Գերմանիան ներկայացնող թենիսիստը մրցեց աշխարհի 57-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:5: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 12-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով