11:17  ,  28 մարտի, 2024

Գրիզմանն ապաքինվել է եւ պատրաստ է «Վիլյառեալի» դեմ խաղին

Մադրիդի «Աթլետիկոյի» 33-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը վերականգնվել է ոտնաթաթի վնասվածքից հետո եւ պատրաստ է օգնել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին «Վիլյառեալի» դեմ առաջիկա խաղում։

Թիմերը կհանդիպեն ապրիլի 1-ին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։

Վնասվածքի պատճառով Անտուան Գրիզմանը բաց թողեց Ֆրանսիայի հավաքականի ընկերական հանդիպումները Գերմանիայի (0:2) եւ Չիլիի (3:2) դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում