02:05  ,  27 մարտի, 2024

Ֆրանսիայի եւ Գերմանիայի հաղթանակները, Պորտուգալիայի անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մարսելում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Չիլիի թիմի հետ եւ հաղթեց 3:2 հաշվով (տեսանյութ

Դիդիե Դեշամի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին «Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան, ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին եւ «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն։

Գերմանիայի հավաքականը Ֆրանկֆուրտում ընդունեց Նիդերլանդների թիմին եւ առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան «Շտուտգարտի» պաշտպան Մաքսիմիլիան Միտելշտեդտը եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց բելգիացիների հետ (տեսանյութ

Անգլիացիներից աչքի ընկան «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Տոնին ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Բելգիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը։

Անսպասելի պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականը, որը Լյուբլյանայում հյուրընկալվեց Սլովենիայի թիմին։ Դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով (տեսանյութ)։ Աչքի ընկան հունական «Պանատինաիկոսի» կիսապաշտպան Ադամ Գնեզդա Չերինը եւ Լյուբլյանայի «Օլիմպիայի» հարձակվող Տիմի Մաքս Էլսնիկը։

Խորվաթիայի հավաքականը Կահիրեում հյուրընկալվեց Եգիպտոսի թիմին եւ հաղթեց 4:2 հաշվով (տեսանյութ)։ Խորվաթներից գոլի հեղինակ դարձան «Տորինոյի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը եւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Լովրո Մայերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում