01:28  ,  27 մարտի, 2024

Ալեքսանդր Պետրակով․ Արդյունքը բացասական է, նշանակում է՝ ես բացասական եմ աշխատել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Պրահայում տեղի ունեցած ընկերական խաղում Չեխիայի թիմին 1:2 հաշվով պարտվելուց հետո հետխաղային ասուլիսում մեկնաբանել է արդյունքը։

«Խաղացինք, պարտվեցինք, չգիտեմ ավելին ինչ ասել ձեզ։ Սպերցյանը որոշակի խնդիրներ ուներ, չէր կարող երկու խաղակես խաղալ։ Կալիսիրը Շվեդիայի առաջնությունում չորս խաղ անցկացրել էր կիսապաշտպանությունում։ Այդ պատճառով նա խաղաց այդ դիրքում։

Տղաները մարզումների ժամանակ լսում են, ձգտում են անել առաջադրանքները։ Դրականը դա է։ Բացասականն այն է, որ ֆուտբոլում կա միայն արդյունք։ Այն բացասական է։ Նշանակում է՝ ես բացասական եմ աշխատել որպես գլխավոր մարզիչ»,- նշեց Պետրակովը։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում՝ հյուրընկալվելով Սլովենիային։ Հունիսի 7-ին Հայաստանի թիմը կընդունի Ղազախստանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում