Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական խաղում մրցեց Չեխիայի հավաքականի հետ, որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։
Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Չեխերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Թոմաս Խորին։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում՝ հյուրընկալվելով Սլովենիային։ Հունիսի 7-ին Հայաստանի թիմը կընդունի Ղազախստանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում