Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային

00:54   27 մարտի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական խաղում մրցեց Չեխիայի հավաքականի հետ, որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։

Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց  «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։

Չեխերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Թոմաս Խորին։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում՝ հյուրընկալվելով Սլովենիային։ Հունիսի 7-ին Հայաստանի թիմը կընդունի Ղազախստանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։