21:02  ,  26 մարտի, 2024

Ռոնալդուի նոր Ferrari-ն (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Ferrari Daytona SP3 ավտոմեքենա, որի գինը 2,2 միլիոն դոլար է։ Այս մոդելից արտադրվել է 599 հատ։

Ferrari Daytona SP3 ներկայացվել է 2021-ին։ 6,5-լիտրանոց V12 շարժիչն ունի 840 ձիաուժ հզորթյուն, 100 կմ/ժամ արագության հասնում է 2,85 վայրկյանում, առավելագույն արագությունը 340 կմ/ժամ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում