12:31  ,  26 մարտի, 2024

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեխիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հայտացուցակը Չեխիայի թիմի դեմ ընկերական խաղում, որը տեղի կունենա մարտի 26-ին Պրահայում։

Չեխիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Արթուր Միրանյան - «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով