16:21  ,  25 մարտի, 2024

Վիկտոր Օսիմենը ցանկանում է հեռանալ «Նապոլիից»

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը ցանկանում է ամռանը փոխել ակումբը։

25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ընդունել Լոնդոնի «Չելսիի» առաջարկը, հաղորդում է skysport-ը։ «Նապոլին» Վիկտոր Օսիմենի տրանսֆերից ակնկալում է առնվազն 110-130 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Օսիմենը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Վիկտոր Օսիմենի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English